Լիլիթ Մարգարյան. «Հայ կանայք ու աղջիկներն աշխարհում ամենախնամվածն են»

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | December 27, 2010 15:52

«Ես կարծում եմ, որ աշխարհի ամենախնամվածն ու նորաձևը հայ կանայք ու աղջիկներն են»- այսօր ասուլիսում լրագրողների ասաց  Նորաձևության հայկական խորհրդի անդամ, գեղանկարիչ, դիզայներ Լիլիթ Մարգարյանը,- բազմաթիվ երկրներում լինելով ես եկա այդ եզրակացության»:

Մարգարյանի կարծիքով՝ նորաձևությունն այդ պարագայում կապ չունի, կանայք գնում են այն, ինչ վաճառվում է շուկայում և գնում են այն, ինչի հնարավորությունն ունեն. «Հասկանալի է, որ մեր կանայք չեն կարող թույլ տալ իրենց հագուստ գնել պոդիումից, բայց նրանք ձգտում են խնամված արտաքին ունենալ»:

Դիզայների կարծիքով՝  պետք չէ մեղադրել կանանց ճաշակի կամ ոճային զգողության բացակայության համար: «Դա նույնն է, թե մարդուն մեղադրես, որ նա չունի լավ մաթեմատիկական ունակություններ,- ասաց նա,- ամեն մարդ էլ ունի թերություններ և առավելություններ»:

Մարգարյանը ներկայացրեց 2011թ. նորաձևության միտումները՝ գույների, հագուստների, խնամքի և հարդարանքի պարագաների վերաբերյալ:

«Համաշխարհային կուտուրյեներն արդեն ներկայացրել են եկող տարվա միտումները և պետք է ասել, որ 2011թ.-ը  անցնող տարուց շատ բան կժառանգի»,- ասաց նա:

Քանի որ 2011թ. երկաթյա նապաստակի տարի է, գալիք տարում մոդայիկ է համարվում ամեն ինչ, որ կապված է փայլի հետ՝ փայլուն կտորներ, ասեղնագործած կամ պատված ուլունքներով, ոսկեգույն կամ արծաթագույն բիժուտերիա: Գույներից նախապատվությունը տրվելու է մոխրագույնի, կանաչի և կարմիրի երանգներին: «Սևը երբեք մոդայից դուրս չի կարող համարվել և սև գույնը միշտ համարվել է մոդայիկից մոդայիկ»,- ասաց Մարգարյանը:

Կտորներից նորաձև կհամարվեն շիֆոնը, թավիշը, վելվետը, իսկ հագուստի կտրվածքներում կգերակշռեն երկրաչափական, համարձակ բացվածքով  ձևերը: Սանրվածքներում նախապատվություն կտրվեն պարզ, անպաճույճ կտրվածքներին:  «Շատ մոդայիկ կհամարվեն մի ուսը բաց, մյուսը փակ ձևածքը, որը ևս կմնա այս տարուց»,- ասաց դիզայները:

Մարգարյանը հավելեց սակայն, որ ոչ  ոք էլ չի կարող ամբողջությամբ հետևել նորաձևության թելադրած կանոններին, քանի որ յուրաքանչյուր կին ունի իր կառուցվածքային և դեմքի առանձնահատկությունները և պահանջում է յուօրինակ մոտեցում:

Դիտվել է 3017 անգամ:
Print Friendly

Leave a Reply