Ռալֆ Յիրիկյանին շնորհվել է Վալերի Բրյուսովի անվան մեդալ` մշակութային և հումանիտար ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը նպաստելու գործում ունեցած մեծ ներդրման համար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 27, 2010 15:57

Այսօր Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի                     գլխամասային գրասենյակ և հանդիպելընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ:        ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի ուղեկցությամբ, դեսպանը շրջել է ընկերությանգործառնական կենտրոններում և ծանոթացել աշխատակիցների հետ: Պրն. Յիրիկյանը ներկայացրել է ընկերության 2010 թվականի ձեռքբերումները ևհաջորդ տարվա ծրագրերը:

Ընկերությունում    կայացած հատուկ արարողության ընթացքում, դեսպան Կովալենկոն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհել էՌուսաստանի Դաշնության կառավարական` Վալերի Բրյուսովի անվան մեդալ` հումանիտար և մշակութային ոլորտում հայ-ռուսականհարաբերությունների զարգացման ու ընդլայնման գործում ունեցած ներդրման համար:

Դիտվել է 1443 անգամ:
Print Friendly

Leave a Reply