Գուանտանամոն առաջիկայում չի փակվի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 27, 2010 13:12
Ամերիկյան ռազմական հենակայանում գտնվող Գուանտանամո բանտը առաջիկայում չի փակվի: Այդ մասին իրազեկել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստացել էր բանտը փակել 2010 թվականի հունվարին, սակայն այս ընթացակարգը հերթական անգամ հետաձգվում է: «Բանտը հաջորդ ամիս չի փակվի,- ասել է այս կիրակի CNN-ի հարցազրույցի ժամանակ: Ես կարծում եմ` կանցնի ինչ- ինչ ժամանակ` մինչ փակվելը»: Ըստ որում` Գիբսը հաստատել է, որ խոչընդոտը իրավաբանական և օրենսդիր բնույթ ունի: Ինչպես տեղեկացվում է, ներկայումս 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններին վերաբերող դատական գործընթացները կանգնեցված են. բանավեճեր են ընթանում այն մասին, թե ինչ դատավարությունից օգտվել: 176 կալանավորների տեղափոխությունը Չիկագոյի մոտ գտնվող հատուկ հսկվող բանտ առաջացրել է դաժան դիմակայություն տեղի և ազգային մակարդակով: Կոնգրեսում շրջափակել են լրացուցիչ միջոցների տրամադրումը նոր հատատություններ կառուցելու համար: Իսկ կալանավորներին երրորդ երկիր տեղափոխելու միջազգային ջանքերն առանձնապես չեն փայլում: Գուանտանամոյի ռազմական հենակայանում 2002 թվականից պահվում են Ալ Ղաիդայի և Թալիբանի գրոհայինները, ովքեր մասնակից են ահաբեկչությանը:






Facebook
Tweet This
Email This Post
