ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Հարություն Առաքելյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 27, 2010 13:06

ՀՌԱԿ ատենապետի պարտականությունները դրվել են փոխատենապետ Էդվարդ Անտինյանի վրա, իսկ արտահերթ Համագումարի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման պարտականությունը` ատենադպիր Կարեն Կակոյանի: ՀՌԱԿ 19-րդ արտահերթ  Համագումարը  տեղի կունենա 2011թ. հունվարի 20-ին, ժամը 13-ին, “Անի պլազա” հյուրանոցի Անի սրահում:

ՀՌԱԿ   լրատվական  ծառայություն

ՀՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

ՀՌԱԿ ԱՏԵՆԱՊԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՑ

Դ Ի Մ ՈՒ Մ

Հարգելի գաղափարակից գործընկերներ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ քաղաքական գործունեությունը` սկսած 2003 թվականից, ՀՌԱԿ Համագումարների կողմից վերընտրվելով որպես ՀՌԱԿ ատենապետ, պաշտոնի բերումով զուգահեռաբար զբաղվել եմ նաեւ կուսակցության աշխարհասփյուռ կառույցին առնչվող հարցերով եւ որի արդյունքում էլ

-2006 թվականին ՀՌԱԿ-ը միավորվեց Մայր կուսակցությանը,

-2009 թվականին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության Համագումարում  ընտրվեցի գործադիր-փոխատենապետ,

-կուսակցության Հայ Դատ Իրավաց Խորհրդի պատասխանատու,

-ինչպես նաեւ 2008 թվականին ՀՌԱԿ-ի դրոշի ներքո համախմբված չորս կուսակցությունների համախմբում հանդիսացող ՀՌԱԿ-ի ներսում հաստատված ընկերական-աշխատանքային մտնոլորտը,

որոշեցի ներկայացնել հրաժարականս ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից` իմ գործունեությունը առավելաբար կենտրոնացնելով կուսակցության աշխարհասփյուռ  կառույցին ծառայելու գործին:

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply