Հայաստանի ըմբիշները սկսել են նոր մրցաշրջանի նախապատրաստությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 27, 2010 13:12

Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները սկսել են 2011-ի մրցաշրջանի նախապատրաստությունը:  Օրերս ուսումնամարզական հավաք էր կազմակերպվել Ծաղկաձորում, որին մասնակցեցին մեր բոլոր առաջատարները, նաև գերծանրքաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեևը: Հունվարի 25-28-ը կկայանան Հայաստանի առաջնությունները, որոնց արդյունքներով կհամալրվեն ազգային և երիտասարդական թիմերը: Փետրվարին նախատեսվում է ուսումնամարզական  հավաք: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը փետրվարի 11-13-ը Ստամբուլում ուժերը կչափի միջազգային մրցաշարում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը փետրվարի 11-12-ը կմասնակցի Սերբիայում անցկացվող ավանդական միջազգային մրցաշարին, իսկ մարտի 5-6-ը հանդես կգա Հունգարիայում կազմակերվելիք «Գրան պրի» միջազգային մրցաշարում:

Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply