Միջազգային իրավապաշտպանները համոզում են Իրանին`ներում շնորհել քուրդ գրոհայինին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2010 12:03

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում Իրանի իշխանություններին` չեղյալ համարել քուրդ գրոհայինի մահապատիժը: Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը: 29-ամյա Հաբիբոլլա Լաթիֆին` հարավարևմտյան նահանգում գտնվող Իլամ նահանգի Ազադ համալսարանի ուսանողը, 3 տարի առաջ ձերբակալվել է Սանանդաջ քաղաքում: Դատալսումները փակ են ընթացել: Նա մեղադրվում է Իրանի դեմ քայքայիչ գործունեության համար: Նա Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցության անդամ է: Այս ահաբեկչական խմբավորումը հսկվում է Քուրդիստանի աշխատանքային կուսակցության կողմից, գործում է իրանա- իրաքյան սահմաններում:
ԱՄՆ-ում այն գրանցված է ահաբեկչական խմբավորումների ցուցակում

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply