Իսրայելում կկալանվի Գազայի Հատված մարդասիրական բեռներ տեղափոխող նոր նավը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2010 11:47

Իսրայելական իշխանությունները հայտարարել են , որ Գազայի Հատվածի նավահանգիստներ թույլ չեն տա մուտք գործել մարդասիրական բեռներ տեղափոխող նավին, որում պաղեստինամետ ակտիվիստներ են: Այս տեղեկատվությունը փոխանցել է ԻՏԱՌ_ՏԱՍՍ_ը` վկայաբերելով The Jerusalem Post-ը: .  Նավում կա տարբեր` 1 միլիոն դոլար գումարի ապրանքներ`ներառյալ դեղորայք: Թերթի տվյալներով`«Ասիա1» նավի տերերը մտադիր են թույլտվություն վերցնել Եգիպտոսից` մոտակա ժամանակներս Սինայի թերակղզու վրա գտնվող Էլ Արիշ նավահանգիստ հասնելու համար, որտեղից պետք է ուղևորվեն Գազա:

Իսրայելական իշխանությունները արդեն հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում` նավը կկալանվի Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից և կհասցվի Աշդոդ նավահանգիստ, որը գտնվում է հրեական պետության տարածքում:Եթե նավում չհայտնաբերվեն արգելված ապրանքներ, ապա բեռը կհասցվի Գազա ցամաքային ճանապարհով: Իսրայելը զգուշանում է, որ ՀԱՄԱՍ-ը այդ ճանապարհով ստանա «մարդասիրական ուղեկցողներ»:

Այս տարվա մայիսին Իսրայելի հատուկ նշանակության ծովայինների ջոկատները Գազայի ճանապարհին կալանեցին թուրքական «Մավի Մարմարա» նավը: Զինյալ բախման ժամանակ զոհվեց պաղեստինամետ 9 թուրք և վիրավորվեցին մի քանի իսրայելացիներ: Նավը վերանորոգումից հետո վերադարձվել է Ստամբուլ: Ինչպես հայտնի է, թուրքական կառավարությունը պահանջում է Իսորայելին`ներողություն խնդրել զոհվածների համար, սակայն Իսրայելի ղեկավարությունը  հրաժարվում է  թուրքական կողմի  պահանջները կատարել:

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply