«Պատարագամատույց»-ը` բրալյան այբուբենով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 27, 2010 10:48
Հովհ. Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ Կույրերի միավորման տպարանում բրալյան այբուբենով տպագրվել է «Պատարագամատույց»-ը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, գիրքը թանգարանի նվերն է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն` ի հիշատակ Հովհ.Թումանյանի հոր` Լոռվա Դսեղ գյուղի քահանա Տեր-Թադեւոս Թումանյանի:
Թանգարանի նախաձեռնությամբ տպագրվել է նաեւ «Ա~յ փոքրիկներ, ա~յ սիրուններ» խորագրով գիրքը, որտեղ հրատարակվել են Հովհ. Թումանյանի բոլոր մանկական բանաստեղծությունները: Նկարազարդ ժողովածուն հրատարակվել է երկու ուղղագրությամբ` դասական եւ արդի: «Մենք դա արել ենք, որպեսզի սփյուռքահայ մանուկներն անմասն չմնան Թումանյանի ստեղծագործությունները վայելելու իրավունքից, իսկ հայաստանաբնակ երեխաներն էլ վարժվեն դասական ուղղագրությանը` հետագայում անմասն չմնալու սփյուռքահայ գրականության նմուշների ընթերցումներից»,-ասաց Նարինե Թուխիկյանը:






Facebook
Tweet This
Email This Post
