Հայաստանում ԱՄՆ դեսպանության շնորհավորանքները հայ ժողովրդին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 27, 2010 10:19

Սիրելի հայ ժողովուրդ, թույլ տվեք սրտանց շնորհավորել ձեզ գալիք ամանորյա տոների առիթով:

2010 թվականը հայ-ամերիկյան հարաբերություններում նշանավորեց բեղմնավոր համագործակցության ևս մեկ տարի, որը ընթացքում Նախագահ Սարգսյանը պաշտոնական այցով եղավ Միացյալ Նահանգներում, իսկ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնն այցելեց Հայաստան: Հուսով եմ, որ առաջիկա տարում այս կապերն առավել կամրապնդվեն ու մեր համագործակցությունը կշարունակի ծաղկում ապրել:

Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել հայ ժողովրդին այս գեղեցիկ երկրի բոլոր ծայրերում ինձ ցուցաբերած առանձնակի ջերմության ու հյուրընկալության համար: Ամերիկյան դեսպանությունում մեզ բոլորիս համար իրապես պատիվ է, որ ապրում և աշխատում ենք Հայաստանում:

Հուսով եմ, որ 2010 թվականը կլինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի Հայաստանի բոլոր ընտանիքների համար:

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply