ԱՄՆ-ում հայերը ստիպել են չեղյալ հայտարարել NBA-ի խաղի ընթացքում թուրք երգչուհու կատարումները

Պաշտոնական, Օրվա լուր | | December 25, 2010 22:10

ԱՄՆ-ում LA Clıppers-Phoenix Sans բասկետբոլային հանդիպման ժամանակ թուրք երգչուհի Սինեմ Սանիյեի կողմից կատարվելիք ծրագիրը վերջին պահին չեղյալ է հայտարարվել:

Թուրքական Aksam-ի հետ զրույցում Սինեմը նշել է, թե իրեն ասել են, որ անվտանգության խնդիրների նկատառումներով է ծրագիրը չեղյալ հայտարարվել։ «Կարծում եմ՝ այս որոշման մեջ Հայկական սփյուռքը ազդեցություն է ունեցել»,-ասել է երգչուհին:

Թուրք երգչուհին շեշտել է, թե 3 տարի ապրում է ԱՄՆ-ում, սակայն առաջին անգամն է, որ իր թուրք լինելը խոչընդոտ է հանդիսացել։ «Ամեն դեպքում, իմ ամենալավ ընկերներից մեկը հայ է, մյուսը՝ հույն»,-նշել է Սինեմ Սանիյեն:

Դիտվել է 1809 անգամ:
Print Friendly

Leave a Reply