Մեհմետ Ալի Բիրանդ. Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիան մի կերպ փրկվեց ինքնագոլից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 25, 2010 21:37

«Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիան մի կերպ փրկվեց ինքնագոլից: Օբամայի վարչակազմի կողմից ճնշման եւ հրեական լոբբիի սպասված, բայց այդպես էլ չցուցաբերված աջակցության պատճառով գնդակը դուրս մնաց խաղադաշտից: Սակայն ապրիլին օրակարգում նոր բանաձեւ կհայտնվի: Եթե այն էլ չհաստատվի, ապա հաջորդ տարի կհայտնվի մեկ այլը: Եվ այդպես մինչեւ 2015 թվականը` մինչեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը»,- գրում է CNN-Turk-ի գլխավոր խմբագիր, թուրք վերլուծաբան Մեհմետ Ալի Բիրանդը: Նրա կարծիքով` ստեղծված իրադրությունից միակ փրկությունը հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացի վերսկսումն է:

«Սակայն այդ Արձանագրությունները, եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք, չեն վավերացվել հենց Անկարայի պատճառով: Կամ մեր արտգործնախարարությունը չկարողացավ լավ պարզաբանել իրավիճակն ադրբեջանցիներին, կամ էլ մեր ադրբեջանցի եղբայրները ուշադրություն չդարձրեցին եւ լուրջ չընդունեցին ամեն ինչ, սակայն երբ բանը հասավ Արձանագրությունների ստորագրմանը, նրանք սթափվեցին: Թուրքիան չկարողացավ կոտրել Ալիեւին եւ խոնարհվեց Բաքվի առջեւ: Կարճ ասած` Անկարան այժմ շատ է ափսոսում: Ու քանի դեռ հայ-թուրքական Արձանագրությունները չեն վերածնվել, փակուղուց պարզապես անհնար է դուրս գալ»:

Դիտվել է 1406 անգամ:
Print Friendly

Leave a Reply