15-ամյա լողորդուհի Անահիտ Բարսեղյանը սահմանեց Հայաստանի մեծահասակների ռեկորդ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 29, 2009 17:24

Հռոմում անցկացվող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Անահիտ Բարսեղյանը 50մ թիկնալողում 133 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 93-րդ հորիզոնականը:
Նա, մրցատարածությունը հաղթահարել է 32,47 վայրկյանում: Լողի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանն «Անկախ»-ին հայտնեց, որ այս արդյունքից գոհ է: Բանն այն է, որ 15-ամյա մարզուհին բարելավել է Հայաստանի պատանիների և մեծահասակների ռեկորդները: Բացի այդ, նա ցույց է տվել սպորտի վարպետի նորման գերազանցող ցուցանիշ և կարժանանա այդ կոչմանը:

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply