Ահաբեկչությունը Պակիստանում` սննդի բաժանման կետում, կատարել է ահաբեկիչը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 25, 2010 17:49
Պակիստանի ոստիկանությունը հաստատել է, որ պայթյունը երկրի հյուսիս-արևմուքտում` Բանջուր շրջանի Կհար քաղաքում` սննդի բաժանման կետերից մեկում, երբ զոհվել է ավելի քան 40 մարդ, իրականացրել են ահաբեկիչ-մահապարտները. Այս մասին հաղորդում է «Ռոյտերը»:
Ոստիկանության ներկայացուցիչը, վկայակոչելով ականատեսների ասածները, հայտնել է, որ պայթուցիկը կախված է եղել ահաբեկչի մարմնից, և իրեն պայթեցնելուց առաջ նա նռնակներ է նետել:
Բանջուրը Աֆղանստանին սահմանակից շրջան է, այստեղ Պակիստանի դաշնային օրենքները չեն գործում, այլ իշխում են ցեղային և կլանային առաջնորդները: Համարվում է, որ այս լեռնային շրջանում ապաստան են գտել հարյուրավոր իսլամիստներ, որոնք կապված են «Թալիբան» շարժման հետ:






Facebook
Tweet This
Email This Post
