Ասանժի «բռնաբարած» շվեդուհիները պաշտպանում են Wikileaks-ը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2010 17:46

Շվեդիայի երկու բնակչուհիները, որոնք մեղադրում են Ասանժին սեռական ոտնձգության մեջ, պաշտպանում են Wikileaks ծրագիրը: Նրանց խոսքով, ինչպես հաղորդում է TCH-ը, քրեական գործը աղմկոտ կայքի հիմնադրի դեմ քաղաքական չէ: Կանանց փաստաբան Կլաաս Բորգստրոմը հայտարարել է, որ նրանք ընդամենը փորձում են արդարություն հաստատել մի գործում, որը վերաբերում է նրանց մասնավոր կյանքին: Նա նշել է, որ իր պաշտպանյալները շատ վրդովված են Ասանժի և նրա փաստաբանների հայտարարություններից, որոնք պնդում են, որ կանայք գործում են ԿՀՎ-ի պարտադրանքի տակ: «Ասանժը սուտ լուրեր է տարածում: Դա բացարձակապես արդարացի չէ այդ կանանց նկատմամբ, որոնք նույնպես պաշտպանում են  Wikileaks-ը»,- հայտարարել է Բորգստրոմը:

Հիշեցնենք, որ Ասանժին մեղադրում են այս տարի օգոստոսին Շվեդիայում երկու կին բռնաբարելու մեջ:  Անշուշտ, հանելուկներն այս գործում շատ են: Իրենք` կանայք մամուլի հետ հաղորդակցվում են միայն փաստաբանների միջոցով, բացի այդ, տարօրինակ է, որ դեռ օգոստոսին իբր զոհերից մեկը բոլորի աչքի առաջ հանգիստ հայտնվել է Ասանժի շրջապատում, մինչդեռ նրա հայտարարությունից երևում է, որ բռնաբարությունը տեղի է ունեցել մինչ այդ: Կայքի հիմնադրի շվեդ փաստաբանի կարծիքով` նրա նախկին ընկերուհիները պարզապես պայմանավորվել են և որոշել վրեժ լուծել Ասանժից, և նրանց շարժառիթը ամենայն հավանականությամբ սովորական խանդն է:

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply