Գբագբոյին ճնշում է Արևմտյան Աֆրիկան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2010 17:41

Հեռանալ խաղաղությամբ կամ բախվել ուժի. այսպիսի երկրընտրանք է առաջադրել Կոտ դ’Իվուարի նախագահ Լորան Գբագբոյին Արևմտյան Աֆրիկայի տնտեսական միությունը (ЭКОВАС):

Նոյեմբերի նախագահական ընտրություններից հետո Կոտ դ’Իվուարը քաղաքացիական պատերազմի եզրին էր: Ընտրությունների արդյունքում երկու թեկնածուներն էլ` Ալասան Ուատտարան և պետության գործող ղեկավար Լորան Գբագբոն, իրենց  հաղթող  հռչակեցին: Ներկայումս միջազգային հանրությունը, ներառյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, ճանաչել են Ուատտարայի ընտրվելու օրինականությունը: Այս համատեքստում երկրում ակտիվանում  են բախումները երկու ճամբարների միջև:

Իր ապաստարանից, որը ՄԱԿ-ի զինծառայողների պահպանության տակ է, Ուատտարան հաղորդել է մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին:  Երկրի կայունությունը ապահովում է  ՄԱԿ-ի խաղաղապահների 10-հազարանոց անձնակազմը: Անցած շաբաթ Գբագբոն կոչ արեց նրանց անհապաղ լքել երկիրը, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խաղաղապահների մանդատը երկարացրեց ևս կես տարով:

Այսօր Կոտ դ’Իվուարում տեղի ունեցող անկարգությունների զոհերի թիվը տասնյակներով է հաշվվում:

Դիտվել է 1375 անգամ:
Print Friendly

Leave a Reply