Ծննդյան տոնը մեկուսարանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2010 17:34

Բելառուսի բանտերում շարունակում են մնալ ընդդիմության 600 համակիրներ, որոնք ձերբակալվել են նախագահական ընտրությունների նախօրեին կամ հետո, ինչպես նաև Մինսկի հանրահավաքի ժամանակ: Արդեն մի շաբաթ է, ինչ ոչինչ հայտնի չէ վարչակարգի գլխավոր ընդդիմախոսներից մեկի` քաղաքացիական “Ասա ճշմարտությունը” նախաձեռնության ղեկավար Վլադիմիր Նեկլյաևի մասին: Դեկտեմբերի 19-ին ոստիկանության հետ բախման հետևանքով նախագահի թեկնածուն դաժանաբար ծեծվել է, և հետագայում հատուկ ծառայության աշխատակիցները առևանգել են նրան հիվանդասենյակից: Իշխանությունները պնդում են, որ Նեկլյաևը ԿԳԲ-ի մեկուսարանում է, սակայն, չգիտես ինչու, նրա աստաբանին ներս չեն թողնում: Ինտերնետում լուրեր են տարածվում, որ իրականում բանաստեղծն ու հասարակական գործիչը սպանված է:

Նախորդ օրը ձերբակալվածների փաստաբանները բողոք են հղել գլխավոր դատախազին այն կապակցությամբ, որ իրենց հնարավորություն չեն տալիս իրացնելու պաշտպանյալի հետ հանդիպելու իրավունքը:

19 մարդու, ներառյալ նախագահի ձերբակալկված թեկնածուները և ազատության մեջ մնացած Դմիտրի Ուսսը, ինչպես նաև նախընտրական շտաբների ղեկավարները, երիտասարդական ակտիվիստները և լրագրողները մեղադրվում են դեկտեմբերի 19-ի զանգվածային անկարգությունների կազմակերպման համար: Մինսկի Անկախության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ ցուցարարների առավել արմատական հատվածը փորձեց գրոհել կառավարության շենքի վրա, որից հետո  հատուկ գումարտակի մարտիկները սկսեցին դաժանաբար ծեծել և ձերբակալել ակցիայի մասնակիցներին:

Ժողովրդավարական ղեկավարները համոզված են, որ ջարդը ծրագրեր են հենց իշխանությունները, քանի որ ուժ գործադրելու իրական առիթ էր առաջացել: Այսպես թե այնպես ակցիայի բոլոր կազմակերպիչներին, ըստ քրեական օրենսգրքի, սպասռնում է 15 տարվա ազատազրկում:

Դիտվել է 1149 անգամ:
Print Friendly

Leave a Reply