Աֆղանստանում ձերբակալվել է մի իրանցի սպա զենքի մաքսանենգության կասկածանքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2010 17:32

Աֆղանստանի տարածքում ՆԱՏՕ-ի զինվորականները ձերբակալել մի սպա Իրանի հեղափոխական գվարդիայի բարձրաստիճան բաժանմունքից: Նրան կասկածում են մաքսանենգ ճանապարհով «Թալիբան» շարժմանը զենք վաճառելու մեջ:

Ուշագրավ է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել Կանդագար գավառում, որտեղ թալիբների ակտիվությունն առանձնապես բարձր է: ՆԱՏՕ-ի ուժերի ներկայացուցիչների խոսքով` ներկայումս հետաքննություն է կատարվում ձերբակալվածի կապը թալիբների ներկայացուցիչների հետ վեր հանելու նպատակով. Այս մասին հայտնում է ՈՒԿՐԻՆՖՈՐՄ-ը` հղում անելով AFP-ին:

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply