Անհայտ անձինք տնտեսվարողներին «տուգանում են»` հանդես գալով հարկայինի աշխատողների անունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 25, 2010 16:57

ՊԵԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, թե օրերս առեւտրի տարբեր վայրերում հայտնվել են անհայտ անձինք, ովքեր, ներկայանալով` որպես Հարկային ծառայության աշխատակիցներ, հայտնել են, թե իբր ՀԴՄ շահագործման կանոնների խախտումներ են արձանագրել և  գումարներ են պահանջել տնտեսվարողներից՝ որպես «տուգանք»:

Պետական եկամուտների կոմիտեն նախազգուշացնում է բոլոր տնտեսվարողներին. եթե տվյալ դեպքում չեն ներկայացվում համապատասխան փաստաթղթեր, ուրեմն այդ անձինք Պետական եկամուտների կոմիտեի հետ որչեւէ առնչություն չունեն:

ՊԵԿ-ը կոչ է անում նման դեպքերում անմիջապես ահազանգել Հարկային ծառայության «Թեժ գիծ»՝ 594-618 հեռախոսահամարով:

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply