Բաքու կմեկնեն մարտական կազմով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 25, 2010 12:22

Բռնցքամարտի  Հայաստանի հավաքականը նոր մրցաշրջանին նախապատրաստվելու է հունվարի 8-ից, այն Ծաղկաձորում կսկսի 2012-ի  առաջին ուսումնամարզական հավաքը: Մեր թիմին  հաջորդ տարի լուրջ փորձություն է սպասում: Մեծահասակների աշխարհի առաջնությունը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, և խաղարկվելու են Լոնդոնում 2012-ին կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր: Ի դեպ, Հայաստանի հավաքականի կազմն առաջիկայում կհամալրվի երկու նորեկներով: Առաջինը`Ռռուսաստանում բնակվող Վլադիմիր Սարուխանյանն է, ով հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում: Վլադիմիրը աշխարհի երիտասարդների չեմպիոն  և նրա հետ մեծ հույսեր են կապում: Մյուս նորեկը 91 կգ քաշային Արմեն Սիմոնյանն է, որը հանդես է եկել Ուկրաինայի երիտասարդական թիմում:  Կարճ ասած, մեր թիմը նախապատրաստվելու է Բաքու մեկնել մարտական կազմով:

Դիտվել է 1041 անգամ:
Print Friendly

Leave a Reply