Հազարավոր եվրոպացիներ Ծննդյան տոները նշել են Փարիզի և Բրյուսելի օդանավակայաններում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2010 10:51

Գերմանիայում ավտոճանապարհներին հսկայական խցանումներ են,իսկ Վենետիկը համարյա ամբողջովին սուզվել է ջրի տակ:

Հազարավոր մարդիկ  մի  քանի  ժամ անց կացրեցին դուրսը սառնամանիքին կանգնած,քանի որ օդանավակայանը էվակուացվեց :Հաստ ձյան շերտի պատճառով կտուրի փլուզման վտանգ կար :

Իհարկե  օդանավակայանի  աշխատակիցները բաժանում էին տաք իրեր,ծալովի մահճակալներ,բայց շատերը քնել էին հատակին:

Air France-ի ներկայացուցիչ Միշել Էմեյրիատը  ներողություն խնդրեց,ասելով ,որ երկրում տաս տարի այսպիսի դեպք չի եղել և իրենք կաշխատեն իրավիճակը շտկել:

Նույն իրավիճակն էր նաև Բելգիայում: Գերմանական ավտոճանապարհները պատված են սառույցի շերտով,վթարների թեվը շատացել է,կան վիրավորներ ու զոհվածներ:Ոստիկանությունը կոչ է անում չնստել ղեկին առանց անհրաժեշտության:

Ծննդյան տոները փչացան Վենետիկի բնակիչների և հյուրերի համար: Երկու  օր առատ անձրևներից հետո ,քաղաքի 57տոկոսը ջրի տակ է հայտնվել: Տեղի բնակիչները տոնի նախօրեին ցանկություն են հայտնել ,որ հաջորդ ձմեռը այդքան անախորժություններ չբերի Եվրոպային:

Դիտվել է 1625 անգամ:
Print Friendly

Leave a Reply