Դելֆինարիումի բացումը տեղի ունեցավ այդ կառույցի դեմ բողոքի ակցիայի ուղեկցությամբ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 25, 2010 10:30
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին բնապահպանական հասարակական կազմակերպությունները բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ Երեւանում Դելֆինարիումի բացման: «Ամոթ, ամոթ» «Ազատություն դելֆիններին», «Մի բանտարկեք դելֆիններին», «Մի նպաստեք ծովային կենդանիների ոչնչացմանը» կարգախոսներով զինված ցուցարարները դիմավորել են դելֆինարիումի բացմանը շտապող պաշտոնյաներին, այդ թվում Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներին՝ փոխքաղաքապետ Կամո Արեյանի գլխավորությամբ:
Այդուհանդերձ, այսօր Դելֆինարիումի բացումը կայացավ:
Մինչ այդ, շուրջ 50 բնապահպանական եւ այլ կազմակերպություններ նամակ էին գրել Սերժ Սարգսյանին, որը մնացել էր անարձագանք:
Ակցիային մասնակցող «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը նշել է, որ դելֆինարիումը ապօրինի կառույց է, որը բնապահպանական, ինչպես նաեւ քաղաքաշինական փորձաքննություն չի անցել: Նրա խոսքով, չի կարելի դելիֆններին փակել սահմանափակ տարածքում, դելֆինները պետք է ապրեն օվկիանոսում եւ ծովերում:
Նշենք, որ Դելֆինարիումի տոմսի արժեքը 2000 դրամ է, իսկ տոն օրերին, ինչպես նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին կարժենա 3000 դրամ:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
