«Պզո»-ին գրավով բաց չեն թողնի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 25, 2010 9:47
Հայկական մաֆիայի հայտնի կնքահայրն ամանորը տանը չի անցկացնի, գրում է The New York Post-ը:
Արմեն Ղազարյանին («Պզո»), որին մեղադրում են 100 մլն դոլար գումարի չափով բժշկական ապահովագրության մեքենայությունների մեջ, մերժել են ազատ արձակել: Դատավորը որոշել է, որ «նրա անհասկանալի հարստությունը» կարող է հեշտությամբ թույլ տալ լքել երկիրը:
Մանհեթենի դաշնային դատավոր Պոլ Գարդիֆը նկատել է, որ Ղազարյանը 350 հազար դոլարանոց «Ռոլլս-Ռոյս Ֆանտոմ» է վարում, Կալիֆորնիայում 600 հազար դոլարանոց տուն ունի, առնվազն մեկ միլիոն դոլար է պարտվել Լաս-Վեգասում եւ շատ է ճանապարհորդել, թեեւ պնդում է , որ ամսական 1500 դոլար է վաստակում հին մեքենաներ վաճառելով:
Դատավոր Գարդիֆը մեղադրել է դատախազներին՝ անհրաժեշտ ապացույցներ ապահովելու անընդունակության մեջ՝ նկատելով, որ Ղազարյանի լավ կապերը Հայաստանում, որի հետ ԱՄՆ-ը արտաքսման պայմանագիր չունի, փախուստի լուրջ վտանգ է ստեղծում:
Իր հերթին Ղազարյանի փաստաբան Մարկ Գերագոսը հայտարարել է, որ խորհրդակցելու է իր պաշտպանյալի հետ՝ նախքան բողոք ներկայացնելը:






Facebook
Tweet This
Email This Post
