Մեդվեդևը առաջին անգամ կշտամբեց Պուտինին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 24, 2010 17:07
Ռուսաստանի դաշնային 3 հեռուստաալիքների ուղիղ եթերում հեռարձակվեց «Տարվա վերջնարդյունքը` նախագահի հետ» ծրագիրը: Նախագահի հետ զրուցել են «Առաջին» հեռուստաալիքի տնօրեն Կոնստանտին Էռնստը,«Ռոսիայի» տնօրեն Օլեգ Դոբրոդեևը, НТВ-ի տնօրեն Վլադիմիր Կուլիստիկովը: Հարցազրույցը տևել է մեկ ու կես ժամ : Նախորդ տարիներին լուսաբանել են հիմնականում տնտեսական հարցեր: Այս անգամ հարցերը լայն տեսադաշտ ընդգրկեցին` սոցիալական և քաղաքական ուղղորդվածությամբ: Ըստ որում` 2 հարցերի նրա պատասխանները էապես տարբերվում էին վարչապետ Պուտինի պատասխաններից: Մեկը վերաբերում է Խոդորկովսկուն, որը լիովին անպատեհ է համարել, իսկ մյուսը վերաբերել է համակարգից դուրս ընդդիմության քաղաքական գործիչներին` ՆեմցովինմԿասպարովին, Լիմոնովին և Կասյանովին:






Facebook
Tweet This
Email This Post
