Մոթաքին հաստատում է, որ իր պաշտոնանկության մասին ժամանակին չեն տեղեկացրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 24, 2010 16:51
Իրանի նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին հերքել է նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հայտարորությունը Ստամբուլում, թե Մոթաքին նախապես իրազեկ էր իր պաշտոնանկությանը: Մոթաքին պաշտոնաթող եղավ դեկտեմբերի 13-ին : Նրա պարտականությունները կատարում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Ըստ որում` Մոթաքին պաշտոնանկությունը համարել է վիրավորական , որը վնասում է երկրի դիվանագիտական և քաղաքական վարկանիշին:«Ես իմ պաշտոնաթողությանը իրազեկ եմ դարձել դեկտեմբերի 13-ին` Սենեգալ պաշտոնական ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Մոթաքին արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրեց 7 տարի: Նա այդ պաշտոնում նշանակվեց Ահմադինեջադի առաջին ժամկետ կառավարման ժամանակ:






Facebook
Tweet This
Email This Post
