Հանրային խորհուրդն անցկացնում է սոցիալական հարցումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 24, 2010 16:27

Հանրային խորհրդի «Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների շահերի պաշտպանության» հանաձնաժողովը՝ «Ազգային համագործակցության ցանց», «Նոյ» կազմակերպության և «Անկախ» շաբաթաթերթի հետ միասին համացանցում  անցկացնում է սոցիոլոգիական հարցումներ՝  պարզելու սպառողների վերաբերմունքը սննդամթերքի արտադրման որակի, մատչելիության, տեսքի և այլ հարցերի շուրջ:

Հարցման նպատակն է Ամանորի նախօրեին պարզել առաջին հերթին տոնական  սեղանների համար նախատեսված պատրաստի և կիսապատրասի ուտեստներ արտադրող կազմակերպությունների նկատմամբ սպառողների վերաբերմունքը:

Հարցումները կատարվելու են այս կայքում, որտեղ համապատասխան  էջում գրանցվելով  սպառողները կտան հարցերի պատասխանները: «Էլեկտրոնային հասարակության ներկայացուցիչները ինտերնետային հարցման մասին տեղյակ կպահվենմ ֆեյսբուք և Հայլանդ սոցիալական կայքերի միջոցով,- ասաց ՀԽ հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը,- կարևորվում է գնի և դրան համապատասխանող որակի հարցը, ապրանքների անվտանգության, ժամկետների, ապարանքային տեսքի, փաթեթավորման հարցերը»:

Հարցումները մեկնարկում են դեկտեմբերի 27-ին և կտևեն մինչև դեկտեմբերի 31-ը: Հարցման արդյուքններին հնարավոր կլինի հետևել  ամեն օր կայքում, իսկ հարցման մասնակիցների շրջանում անցկացվելու է  վիճակահանություն և տրվելու են նվերներ:

«Ամենակարևոր մեխանիզմը, որ կարծում են նորություն է, դա այն է, որ փորձում ենք սոցիլոգիական հարցման մասնակիցներին ամանորյա ժամականահատվածում նվերներ տալով խրախուսել և ոգևորել,- ասաց Սադոյանը,- ենթադրվում է, որ մեր կազմակերպությունների այս խումբը համատեղ նամակ- առաջարկով  կդիմի արտադրող, սպասարկող  և առևտրական կազմակերպություններին, որպեսզի իրենք էլ իրենց կողմից նվերներ և դրամական պարգևներ սահմանեն սպառողների համար»:

Խաղարկությունը կատարվելու է գրանցման համարներով: Սադոյանի խոսքով՝ յուրաքանչյուր 70-80-ը կստանա դրամական պարգև կամ ամանորյա սեղանին համապատասխան ուտեստ:

Սա առաջին հարցումն է, հետագայում սոցիոլոգիական հարցումների այս թղթան ծավալվելու է այլ ոլորտներում ևս:

Դիտվել է 2459 անգամ:
Print Friendly

Leave a Reply