Բրիտանիան սանձում է իրանական հեռուստատեսությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 24, 2010 16:16
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է հակաիրանական պատժամիջոցների փաթեթը Իրանի PressTV պետական հեռուստաալիքի նկատմամբ: Սա Իրանի իշխանությունների կողմից Բի Բի Սի հեռուստառադիոկորպորացիայի իրանական ծառայությունների խլացման` Մեծ Բրիտանիայի պատասխանն է: Բրիտանական թերթերը գրում են, որ PressTV-ում անձնակազմը կկրճատվի 10 անգամ: Ներկայումս Բրիտանիան և Ֆրանսիան միջազգային հեռահաղորդակցական միության նոր ընթացակարգերում գերակա դիրք ունեն: Ընթացակարգերը ուղղորդված են ազատ մամուլի սահմանափակման Իրանի կառավարության քաղաքականության դեմ:






Facebook
Tweet This
Email This Post
