Նոր նամականիշեր` նվիրված շախմատի համաշխահային օլիմպիադայի կրկնակի չեմպիոններին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 29, 2009 16:35

defaultԱյսօր Շախմատի տանը կայացավ  երկու նոր նամականիշերի մարման արարողությունը, որոնք նվիրված են Շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականին: Նամականիշերից մեկի վրա 2008-ին Դրեզդենում կայացած շախմատի Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն ՀՀ տղամարդկանց հավաքականի ( Լևոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան, Արտաշես Մինասյան) և թիմի մարզիչ Արշակ Պետրոսյանի պատկերն է:

Երկրորդ նամականիշի վրա պատկերված են շախմատի խաղաքարեր, Դրեզդենը և հայկական եռագույնը:

Նամականիշի հեղինակ`Լուսինե Հարությունյան

Նամականիշի հեղինակ`Լուսինե Հարությունյան

Լուսինե Հարությունյանի և Ալբերտ Քեչյանի  հեղինակած նամականիշերն ունեն  280 և 70 դրամ անվանագին և յուրաքանչյուրը` 50 000 տպաքանակ:

Համաշխարհային շախմատային օլիմպիադաներն անց են կացվում 1927թ-ից: Օլիմպիական մրցակցության մեջ մտնելով 1992թ-ից` Հայաստանի հավաքականն առաջին իսկ փորձից արժանացել է բրոնզե մեդալների ` 2002 թ. կրկնելով այդ հաջողությունը: Իսկ 2006թ. Թուրինում, այնուհետև 2008թ. Դրեզդենում նվաճել են օլիմպիադաների հաղթողի կոչումը` արժանանալով բարձրագույն պարգևի` ոսկե մեդալների:

Դիտվել է 1421 անգամ:
Print Friendly

Leave a Reply