ԵՄ օդանավակայաններում ամեն օր կորում է 10 հազար ուղեբեռ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | July 29, 2009 17:34
Եվրամիությունը պլանավորում Է միջոցներ ձեռնարկել` նվազեցնելու օդանավակայաններում ուղեբեռի կորուստների քանակը. այդ մասին հայտարարել Է Եվրոպայի` տրանսպորտի համար պատասխանատու հանձնաժողովի անդամ Անտոնիո Տայանին:
«Ամեն օր աշխարհում գրանցվում Է ուղեբեռի կորստի գրեթե 90 հազար դեպք: Դրանից ես այն եզրակացությանն եմ հանգում, որ 10 հազար նման դեպք տեղի Է ունենում Եվրամիությունում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել Է Տայանին Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով` Եվրահանձնաժողովն այժմ քննարկում Է օդանավակայաններում գործող կանոնների մեջ փոփոխություններ մտցնելու հնարավորությունը` ուղեբեռի կորուստների նվազեցման հասնելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
