Յուլիա Տիմոշենկոյին կրկին կանչել են հարցաքննության
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 24, 2010 15:48
Ուկրաինայի ընդդիմադիր քաղաքական գործիչ Յուլիա Տիմոշենկոյին կրկին կանչել են Ուկրաինայի գերագույն դատախազություն:Այդ մասին տեղեկացնում է ինտերֆաքսը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին նրա նկատմամբ մեղադրանք է հարուցվել այն մասին, որ լինելով Ուկրաինայի վարչապետ` կանխամտածված, անձնական շահերից ելնելով` օգտագործել է միջոցները, որոնք ստացվել են ջերմոցային գազերի արտանետումների համար նախատեսված քվոտաների վաճառքից,: Սրանք նպատակային նշանակում ունեին. պետք է ծածկեին պետբյուջեի ծախսերը և նախ և առաջ կենսաթոշակների վճարի պարտավորություն ունեին: Տիմոշենկոն արդեն մի քանի անգամ այցելում է գերագույն դատախազություն հարցաքննման : Նա համոզված է, որ քրեական հետապնդումը քաղաքական հաշվեհարդարի ձև է:






Facebook
Tweet This
Email This Post
