Աղաղակող բացահայտումներ Կոտայքի մարզպետարանում, Հրազդանի ու Ծաղկաձորի քաղաքապետարաններում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 24, 2010 15:02

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը խոշոր խախտումներ է բացահայտել Կոտայքի մարզպետարանում, Ծաղկաձորի ու Հրազդանի քաղաքապետարաններում: Այսօր ներկայացնելով տարեկան հաշվետվությունը, վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն ասաց, որ Կոտայքի մարզպետարանը 48 հա հողատարածքի համար 25 աճուրդ է անցկացրել, որից 15-ն իրականացվել է օրենսդրության խախտումներով:

Դպրոցների հիմնանորոգման, ֆինանսավորման, ջրագծերի ու ճանապարհների կառուցման ֆինանսավորումների ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ 65 մլն դրամի խախտում է եղել, գրվել են ավել կատարողականներ, ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող թվեր, աշակերտների ավել գլխաքանակ են ցույց տվել բյուջեից շատ ֆինանսավորում ստանալու համար:
«Վնասի մեծ մասը վերականգնված է, կազմված է ժամանակացույց, որի համաձայն վերականգնվելու է վնասի մնացած չափը»,-ասաց Հ. Հովսեփյանը:
Հրազդանի քաղաքապետարանում ևս մեծ խախտումներ են հայտնաբերվել: Քաղաքապետը հողատարածքներ է օտարել օրենսդրության մի շարք խախտումներով: «Քաղաքապետը իրականացրել թվով 4536 աճուրդներ և ուղղակի վաճառքներ, որոնք հակասել են օրենսդրությանը»,-ասաց վերահսկողական ծառայության ղեկավարը, նշելով, որ դրանք օտարվել ու վաճառվել են առանց ավագանու որոշման, մինչդեռ օրենքով սահմանված է, որ այդ դեպքերում ավագանու որոշումը պարտադիր է:
Մի շարք դեպքերում էլ 31 հողատարածք, 3 ոչ բնակելի տարածք օտարել է աճուրդով, փոխարեն վաճառքի, այսինքն կադաստրային արժեքից ցածր տոկոսով, իրականացվել են նաև ձևական աճուրդներ, երբ գնորդն ի սկզբանե հայտնի է եղել, պայմաններն էլ համապատասխանեցվել են նրան: Սրանց արդյունքում պետությանը հասցվածխ վնասը կազմել է 19.1 մլն դրամ:

27.7 մլն դրամի չափով գումարներ են յուրացվել տանիքների վերանորոգման աշխատանքների արդյունքում, օրինակ, 80 քմ վերանորոգված տանիքը կատարողական դառել է 140 քմ: 34 հողակտորի վաճառքի մասին որոշում անվավեր ճանաչման ենթակա է, դրանք քաղաքապետի ու մրցութային հանձնաժողովի հարազատներին ու մտերիմներին, ինչը օրենքով արգելվում է: Վերականգնման ենթակա գումարը կազմում է մոտ 66 մլն դրամ:

Ծաղկաձորի քաղաքապետն էլ անմասն չի մնացել: Ըստ ներկայացրած տվյալների, քաղաքապետը 26 հա հող է օտարել` 151 հողամաս, 156 վաճառքի ու աճուրդի միջոցով: Գործարքներն իրականացվել են առանց ավագանու որոշման: Իրականացրած օրենքով ոչ ճիշտ օտարման ձևի պատճառով ՏԻՄ բյուջե 120 մլն դրամ պակաս գումար է մուտքագրվել:
2.5 հա հողատարածքի օտարման մասին 12 որոշում կրկին անվավեր ճանաչման ենթակա է, դրանք օտարվել են քաղաքապետրանի աշխատակիցներին կամ նրանց բարեկամներին: Այստեղ էլ արձանագրվել են թվերի ուռճացման դեպքեր, հավելագրումներ, դրանց արդյունքում ավել է վճարվել 60 մլն դրամ: Խախտումներով դուրս են գրվել բարձր մնացորդային արժեքներ ունեցող գույքային միավորներ: Քաղաքապետարանը թանկ գնով գույք է առել, մեկ տարի անց շատ ցածր գնով վաճառել, ու այն գնել են քաղաքապետի բարեկամները: Ծաղկաձորի քաղաքպետարանում ուսումնասիրությունների արդյունքում խախատումներն այսքանով չեն սահմանափակվում: Կազմվում է ժամանակացույց, պատճառած վնասի վերականգնման համար:

Panorama.am

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply