Իսրայելը աստիճանաբար թուլացնում է Գազայի հատվածի շրջափակումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2010 14:57

Haaretz.-ի տեղեկատվությամբ` Գազայի հատվածում շրջափակման աստիճանական թուլացման  ծրագրի իրականացման ընթացքում Իսրայելը թույլ կտա տեղի ագարակատերերին և փոքր ձեռնարկատերերին դուրս հանել գյուղատնտեսական ապրանքները: Արտահանման համար թույլատրված են անկլավի` միջնաշխարհի գյուղատնտեսական ապրանքները և ոչ թե միջազգային նախագծերի շրջանակներում ապրանքները :Կիրակի նախատեսվում է քաղցր տաքդեղի դուրսբերումը: Իսրայելական պետական ռադիոկայանի տեղեկացմամբ`Գազայի Հատվածի արտահանումները երրորդ երկրներ սահմանափակված չեն: Սակայն արտահանումները Արևմտյան ափի տարածք կարող են հատուկ  սահմանափակումների կարգով իրականացվել, որոնք համակարգում են պաղեստինյան և իսրայելական իշխանությունները:

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply