Հարձակողական զենքի կրճատման պայմանագիրը աշխարհի անվտանգության անկյունաքարն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2010 14:22

Հարձակողական զենքի կրճատման պայմանագիրը առաջիկա տասնամյակում աշխարհի  և Եվրոպայի անվտանգության անկյունաքարն է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախպագահ Դմիտրի Մեդվեդևը` դաշնային հեռուստաալքիների հարցազրույցում:«Մենք կարողացանք  հասնել պայմանագրի ստորագրմանը»,- ասել է նա: Մեդվեդևի խոսքով` Բարաք Օբաման իր աշխատանքը որակով  է արել, ճնշում գործադրելով Սենատի վրա` համաձայնագիրը վավերացնելու համար: ՌԴ նախագահը նշել է, որ Օբամայի հետ աշխատելը հեշտ է. նա կարողանում է լսել, նա կարծրատիպերի գերի չէ և իրագործում է իր բոլոր խոստումները»,- հայտարարել է Մեդվեդևը:

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply