Ալիև.«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վիճարկման ենթակա չէ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2010 14:00

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք քննարկման թեմա չի լինի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հանդես գալով Ստամբուլում տնտեսական համագործակցության 11-րդ գագաթնաժողովում` Ալիևը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի չհանգուցալուծված հիմնախնդիրը տարածաշրջանային սպառնալիքի մեծ օջախ է: Թեպետ ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 4 բանաձև են ընդունել , որոնք առնչվում են հարցի լուծմանը, և այդ բանաձևերը ենթադրում են հայկական զորքի անվերապահ դուրսբերում նվաճված տարածքներից, հայկական կողմը դեռևս միջազգային իրավունքի նորմերը չի պահպանում և շարունակում է նվաճողական քաղաքականությունը: Իսլամական խորհրդաժողով կազմակերպությունը և միջազգային այլ կազմակերպություններ նմանօրինակ վճիռներ են  ընդունել»,- հիշեցրել է Ադրբեջանի նախագահը: Ալիևը ընդգհծել է, որ միջազգային կազմակերպությունների բանաձևերը ամուր հիմք են հարցի արդարացի լուծման համար իրավական  հարթության վրա: «Սակայն իրականում մենք ոչ մի առաջընթաց չենք տեսնում, իսկ Ադրբեջանը արդեն բազում տարիներ տառապում է այդ օկուպացիայից: Մենք, իհարկե, ջանում ենք չհաշտվել  այդ վիճակի հետ: Մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը:Մենք ջանում ենք հիմնախնդիրը հանգուցալուծել խաղաղ ճանապարհով: Ադրբեջանի տարածքային ամբողջականոթյունը ճանաչում են բոլոր երկրները, և խնդիրը վիճարկման ենթակա չէ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Այդուհանդերձ` նա նշել է, որ չվճռված հակամարտությունները մեծ խոչընդոտներ չեն ստեղծել երկրի տնտեսության զարգացման համար:

Դիտվել է 1622 անգամ:
Print Friendly

Leave a Reply