Հայերը հոկեյ են խաղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 24, 2010 13:27

Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը կշարունակի գլխավորել իտալական ծագումով ամերիկացի Դուգալաս Դիչեզարին: Նա բնակվում է Լոս Անջելեսում և տեղում էլ պարապմումքներ է անցկացնում ամերիկյան տարբեր ակումբներում խաղացող հայ հոկեյիստների հետ: Այդուևհանդերձ,  2011-ի փետրվարին Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնելու Ռուսաստանում՝ Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում: Նախատեսվում են  նաև ընկերական հանդիպումներ: Հայաստանի հավաքականը կարող   է խաղալ հոկեյի աշխարհի առաջնության 3-րդ խմբի առաջնությունում, որն անցկացվելու է  ապրիլին Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում: Ի դեպ, մերոնք այդ ստուգատեսի մասնակցության հայտ դեռ չեն ներկայացրել:

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply