Տիգրան Ղարամյանը` շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | դեկտեմբերի 24, 2010 13:11
Ֆրանսիայի Նանսի քաղաքի մարզապալատում կայացած շախմատի միջազգային մրցաշարում Ֆրանսիայի ներկայացուցիչ Տիգրան Ղարամյանը, ինը հնարավորից վաստակելով 7 միավոր, դարձավ հաղթող:Կեսական միավորով նրանից հետ մնացին ֆրանսիացի Մեթյու Կորնեթը, բելգիացի Վադիմ Մալախատկոն, լյուքսեմբուրգցի Ալբերտո Դավիդը և վրացի Թոռնիկե Սանիկիձեն:
Դիտվել է 882 անգամ:





Facebook
Tweet This