Նոր հույս` հայկական մարմնամարզությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 24, 2010 12:58

2011-ը նախաօլիմպիական տարի է և հնարավոր է մարմնամարզության վարկանիշային միջազգային մրցումներում  մեր մարմնամարզիկների հետ մեկտեղ սպասելիքներ ունենանք նաև մարմնամարզուհիներից: Այժմ Երևանում է Լոս Անջելեսում բնակվող Հուռի Գեբեշյանը: Նա այս մարզաձևի գաղտնիքներում հմատացել է ԱՄՆ-ում, 21 տարեկան է: Գեբեշյանը նախկինում հաջողությյուններ է ունեցել այդ երկրի երիտասարդական մրցումներում, ապա, ուսանելու պատճառով, քիչ է զբաղվել մարմանարզությամբ: Այճմ նա վերսկսել է պարապմունքները և ցանկանում է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Այդ մարզուհու հետ պարապմունքներ են անցկացնում մեր լավագույն մասնագետները` Եղիսաբեթ Չաթրջյանը, Վարդգես Առաքելյանը: Նրանք այն կարծիքին են, որ աշխատանք կատարելու դեպքում, կարելի է արդյունքի հասնել: Գեբեշյանը Հայաստանում պարապող մարմնամարզուհիներից ուժեղ է: Այժմ փաստաթղթերի ձևակերպման հարցն են փորձում կարգավորել:Մարմնամարզության Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի տնօրեն Արմեն Զալիբեկյանը լավատես է: «Հուռին հայերենին լավ չի տիրապետում, սակայն այդ խնդիրը ժամամակի ընթացքում կկարգավորվի: Նրա ծնողները հայտնել են, որ ամեն բան կանեն, որպեսզի մարմնամարզուհին օլիմպիական խաղերի մասնակցելու ուղեգիր նվաճի: Ինքս էլ այդ հնարավորությունը տեսնում եմ»,-ասաց նա:

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply