Իտալիայում հավանության է արժանացել կրթության համակարգի բարեփոխումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2010 12:48

Իտալիայի խորհրդարանը հինգշաբթի  վերջին ընթերցման ժամանակ հավանության է արժանացրել կրթության համակարգի բարեփոխումը, որի դեմ հանդես են գալիս ուսանողները և համալսարանի գիտաշխատողները: Սա հանգեցրել է զանգվածային ցույցերի:

Որոշումն ընդունվել է երկօրյա քննարկումներից հետո, 161 խորհրդարանական կողմ է քվեարկել, 98-ը `դեմ: Բարեփոխումը ենթադրում է 2011 թվականին կրթության համակարգի ֆինանսավորման կրճատում 300 միլիոն եվրոյով:

Դիտվել է 1478 անգամ:
Print Friendly

Leave a Reply