Մարզական քոլեջում ամփոփվեցին արդյունքները
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | December 24, 2010 12:43
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ամփոփվեցին տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: Մարզօջախի սաները տարբեր ստոււգատեսներում անցյալ տարվա 621 մեդալի փոխարեն այս մրցաշրջանում 771 պարգև են նվաճել: Այս մասին գոհունակությամբ հայտնեց քոլեջի տնօրեն Դերենիկ Գաբրիելյանը: Ապա պարգևատրվեցին քոլեջի 2010-ի մրցաշրջանի լավագույն սաները: Ցուցակը գլխավորում է ծանրորդ Աղասի Աղասյանը (նկարում), ով ոսկե 3 մեդալ է նվաճել համաշխարհային ուսանողական խաղերում, մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում դարձել փոխչեմպիոն: Նրան հաջորդում են ձյուդոյիստ Գոռ Հարությունյանը (Եվրոպայի երիտասարդական առաջնության և պատանիների գավաթի խաղարկության մրցանակակիր), հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռուդիկ Մկրտչյանը և Տիգրան Աբրահամյանը, որոնք աշխարհամասի պատանեկան առաջնության փոխչեմպիոն են, բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը, ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշներ Գևորգ Համբարձումյանը և Գևորգ Ղարիբյանը՝ երեքն էլ Եվրոպայի պատանեկան առաջնության 3-րդ մրցանակակիրներ են, բռնցքամարտիկ Վարդգես Գրիգորյանը (Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր), ձյուդոյիստ Անդրանիկ Չափարյանը (Հայաստանի չեմպիոն և գավաթակիր), հեծանվորդ Վարշամ Դարբինյանը (Հայաստանի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մրցանակակիր)։ Իսկ ահա, լավագույն մարզիչներ են ճանաչվել Երվանդ Կիրակոսյանը (ծանրամարտ), Ալեքսան Հովհաննիսյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) և Անտոն Բաբայանը (ձյուդո)։ Միջողառնաբը ներկա էին «Հայաստան» մարզական միության նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ Ռազմիկ Ստեփանյանը, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Բագրատ Բուռնազյանը, պաշտոնական այլ անձինք:






Facebook
Tweet This
Email This Post
