Խորհուրդներ ատամնաբույժից. եռացրած ջուրը վնասակար է ատամներին

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 30, 2009 18:24

atam-nkarԱտամնաբույժները զգուշացնում են, որ ածխաջրածին պարունակող բոլոր սննդամթերքները՝ հացաբուլկեղենը, շոկոլադը, վաֆլիներն ու տորթերը, ատամների առաջին թշնամիններն են, քանի որ նախևառաջ կպչուն են։ Ատամներին վնաս է նաև եռացրած ջուրը։

Ատամնաբույժ Գայանե Մաթևոսյանը խորհուրդ է տալիս օգտագործել հիմնականում կոշտ սնունդ. «Ո’չ երեխաները, ո’չ էլ մեծերը պետք չէ այդքան շատ պյուրեներ և տրորված սննդամնթերք ուտեն։ Երբ երեխան արդեն ատամ ունի, նրան պետք է գազար և խնձոր տալ ոչ քերված վիճակում, որ նրանք կծելով ուտեն։ Իսկ կոնֆետների տեսակներն ու նման փափուկ ու քաղցր ուտելիքները պետք է չափավոր կիրառել»։

Ինչ վերաբերում է ատամների վրա ջրի վնասակար ազդեցությանը, ատամնաբույժը նշում է, որ մեզ մոտ ատամնային ամենատարածված հիվանդությունը ֆլուորոզն է, որն առաջանում է ջրում ֆտորի մեծ քանակությունից. «Սխալ է,  որ եռացրած ջուր են խմում, իբրև խուսափում են վնասակար մանրէներից։ Ավելի լավ է աղբյուրի ջուր խմել, քան մեռած ջուրը, որը շատ վատ է ատամների համար»,-ասում է Գայանեն։

Մայրիկներին էլ խորհուրդ է տրվում արդեն 1.5–2 տարեկանից  սկսել փոքրիկների ատամներին ուշադրություն դարձնել և անպայման մաքրել, հատկապես շոկոլադից հետո։

Տարբեր բուժհիմնարկներում մեկնգամյա սպիտակեցումը 40–100 հազար դրամ արժե։ Բայց բժշկի խոսքով` միայն անհրաժեշտության դեպքում պետք է սպիտակեցնել ատամները, քանի որ քիմիական նյութերի միջոցով է արվում (ջրածնի պերօքսիդ՝ պերեկիսն է, պարզապես բարձր տոկոսներով)։ «Պարզապես պետք է սպիտակեցումն արվի գրագետ, որպեսզի հետագայում վատ հետևանքներ չլինեն»,-ասում է ատամնաբույժը։

Դիտվել է 2179 անգամ:
Print Friendly

Leave a Reply