Հռոմ. պայթյունների պատասխանատվությունը իրենց վրա են վերցրել անարխիստները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2010 11:54

Իտալացի անարխիստների խումբը իր վրա է վերցրել Հռոմում Չիլիի և Շվեյցարիայի դեսպանատների մոտ իրականացրած պայթյունների պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին առավոտյան Շվեյցարիայի և Չիլիի դեսպանատներ  են հասցրել ռումբերի ծանրոցներ: Պայթյունի հետևանքով Չիլիի դեսպանատանը մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Պայթյունի տեղում երկտող է հայտնաբերվել, որում գրված է, որ Անարխիստների ոչ պաշտոնական դաշնությունը իր վրա է վերցրել հարձակումների պատասխանատվությունը:«Մենք որոշել ենք ոչնչացնել տերության համակարգը: Կեցցե FAI-ը, կեցցե անարխիան»,-գրվել է երկտողում: Իտալական ոստիկանությունը լավ ծանոթ է FAI-ի գործունեությանը: Իտալիայի հետախուզական ծառայությունների տվյալներով`ազգային անվտանգության հիմնական սպառնալիքը հատկապես մարտնչող անարխիստներն են:

Դիտվել է 1205 անգամ:
Print Friendly

Leave a Reply