Հայաստանի ֆուտբոլային տարվա վերջին ակորդը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 24, 2010 12:07

Հայաստանի ֆուտբոլային տարվա վերջին ակորդը հանդիսացավ մայրաքաղաքի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած 2010-ի ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:  Բարձրագույն խմբի առաջնությունուն առաջին երեք տեղերը գրաված «Ուլիսի», «Բանանցի» և «Փյունիկի» ֆուտբոլիստները պարգևատրվեցին համապատասխանաբար բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներով: Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացավ «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Նրա թիմակիցներ Գևորգ Ղազարյանին և Մարկոսին բաժին հասան առաջնության լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից որպես լավագույն առաջընթաց ունեցած խաղացող հատուկ մրցանակի արժանացավ Դոնեցկի «Շախտյորի» ներկայացուցիչ Հենրիխ Մխիթարյանը: Մրցանակներ էին սահմանել մի շարք կազմակերպությունմներ և լրատվամիջոցներ: Դրանք նույնպես տրվեցին հասցեատերերին: Վերջում բեմ բարձրացան Եվրոպայի առաջնության խմբային ընթացիկ մրցածարջանում հաջող հանդես եկող Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները: Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան մի շարք երգիչ-երգչուհիներ, պարային համույթներ:

Դիտվել է 1885 անգամ:
Print Friendly

Leave a Reply