Ահմադինեջադ. պատժամիջոցները երբևէ կիրառելի չեն եղել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 24, 2010 11:30
Մահմուդ ԱհնմադիՆեջադը հույս է հայտնել, որ բազմազգ բանակցություններւ Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ արդյունավետ ընթացք կունենան, սակայն նշել է, որ միջազգային պատժամիջոցները չեն ազդի Իրանի ` ուրանը հարստացնելը շարունակելու որոշման վրա: Ըստ որում` Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները երբևէ կիրառելի չեն եղել: Այս հայտարարությունը նա արել է դեկտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ` Տնտեսական համագործակցության 11-րդ գագաթնաժողովի ավարտից հետո:
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է հունվարի վերջին Ստամբուլում: Բանակցություններին մասնակցում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, ինչպես նաև Գերմանիան:






Facebook
Tweet This
Email This Post
