Փրկարարները բնակարաններից գտել են 59-ամյա և 73-ամյա տղամարդկանց դիակներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 24, 2010 11:06
Երեկ ժամը 11.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 7 շենքի 9-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1937թ. ծնված Սիմակ Հակոբյանի դին:
Նույն օրը ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 40 շենքի 69-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1951թ. ծնված Սերգեյ Մանուկյանի դին:






Facebook
Tweet This
Email This Post
