Սեմյոնովկայում ծխաղեղդ է եղել 8 խոշոր եղջերավոր անասուն և 5 խոճկոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 24, 2010 10:59

Դեկտեմբերի 23-ին ժամը 09.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի Վեդի քաղաքի Թումանյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.45-ին, մարվել` 10.30-ին: Այրվել է Կ.Ավետիսյանի տան առաստաղը` 8 քմ. մակերեսով:

Նյուն օրը ժամը 09.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բակունցի փողոցի  2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի շքամուտքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.55-ին, մարվել` 10.00-ին: Էլեկտրական վահանակում այրվել է 12 էլ. հաշվիչ:

Նույն օրը ժամը 11.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 70 շենքի հարակից տարածքում:  Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.08-ին, մարվել` 12.20-ին:  Այրվել է չգործող  սրճարանի կրպակ` 7 քմ. մակերեսով:

Նույն օրը ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի 142/1 հասցեում  ավտոմեքենա է այրվում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.37-ին, մարվել` 15.50-ին:  Ոստիկանության ՊՊԾ-ին պատկանող ավտոպարկում այրվել է չշահագործվող «ԳԱԶ-52» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի թափքը:

Նույն օրը ժամը 17.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Շենավան գյուղի հարակից տարածքում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Շենավան գյուղի բնակիչներ և անտառտնտեսության աշխատակիցներ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.35-ին, մարվել` 19.20-ին:  Այրվել է խոտածածկ տարածք՝ 5000 քմ. մակերեսով:

Նույն օրը ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կույբիշևի փողոցի թիվ 18 հասցեում` «Կաշի» ՓԲԸ-ի վարչական շենքում:  «Հրդեհ թիվ 1 բիս» կանչով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի թիվ 3 և թիվ 2 հատուկ փրկարար ջոկատների երկուական մարտական հաշվարկ:  Հրդեհը մարվել է ժամը 20.20-ին:  Տնօրենի սենյակում այրվել է օդորակիչ, պատուհան և պատուհանագոգ` 5 քմ. մակերեսով:

Նույն օրը ժամը 20.14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում  այրվում է անասնագոմ և այնտեղ կուտակված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.35-ին, մարվել` 01.45-ին: Այրվել է Ա.Վարդանյանին պատկանող ոչ բնակելի տունը և անասնագոմը`   400 քմ. ընդհանուր մակերեսով և այնտեղ կուտակված մոտ 30-35տ անասնակեր: Հրդեհի հետևանքով  ծխախեղդ են եղել 8  խոշոր եղջերավոր անասուն և 5  խոճկոր:

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply