ԱՆ. Արդարադատության նախարարի խորհրդականներին ու մամուլի քարտուղարը հեռացել են նախքան նոր նախարարի նշանակումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 24, 2010 0:47

Հայաստանի Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, կապված նախարարի խորհրդականների ու մամուլի քարտուղարի աշխատանքից ազատման փաստի հետ: Հայտարարության մեջ նշվում է.

«Վերջին օրերին մամուլում անհարկի շահարկվում է արդարադատության նախկին նախարարի խորհրդականների եւ մամուլի քարտուղարի աշխատանքից ազատվելու փաստը, որի առնչությամբ տեղեկացնում ենք, որ նշված պաշտոնատար անձինք ազատվել են իրենց աշխատանքից` սեփական դիմումի համաձայն, մինչեւ նոր նախարարի նշանակումը (ազատման հրամաններին կարող եք ծանոթանալ նախարարության կայքէջի` www.moj.am «Նախարարի հրամաններ» բաժնից):

Ավելորդ չենք համարում մեկ անգամ եւս նշել, որ նշված պաշտոնները համարվում են հայեցողական եւ կարող են փոփոխվել նախարարի հայեցողությամբ: Կցանկանայինք ձեր ուշադրությանն արժանացնել եւս մեկ` ոչ պակաս կարեւոր փաստ. նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը դեռեւս իր նշանակման առաջին իսկ օրը հայտարարել է բոլոր աշխատակիցների հետ իր աշխատելու պատրաստակամության ցանկության մասին:

Նոր նշանակումների հետ կապված, տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարարի հրամանով ներկայումս նշանակվել է մեկ խորհրդական` Նորա Սարգսյանը եւ ոչ թե երկուսը, ինչպես ներկայացված է որոշ լրատվամիջոցներում:

Արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը պատրաստակամ է տրամադրել պաշտոնական տեղեկատվություն յուրաքանչյուր խնդրի շուրջ եւ լիահույս է զանգվածային լրատվամիջոցների հետ համատեղ աշխատանքի արդյունավետությանը»:

Դիտվել է 918 անգամ:
Print Friendly

Leave a Reply