Սասուն Միքայելյանի առողջությանը վերաբերող տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 24, 2010 0:10

Լրատվության առանձին միջոցներով հրապարակվել է ՀՀ ԱՆ ՙԴատապարտյալների հիվանդանոց՚ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Սասուն Միքայելյանի առողջությանը վերաբերող տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Հայտնվել է, թե իբր դատապարտյալն արդեն երրորդ անգամ ենթարկվել է սրտի վիրահատության: Ապատեղեկատվություն տարածողներն այս կերպ փորձում են դատապարտյալի առողջական վիճակը ներկայացնել խիստ ծանր. այն դեպքում, երբ Ս.Միքայելյանի առողջական վիճակը բավարար է և համապատասխանում է բուժման ընթացքին: Տեղեկացնում ենք, որ դատապարտյալը քրեակատարողական հիմնարկում գտվելու ընթացքում ստենտավորման է ենթարկվել միայն մեկ անգամ, որից հետո բժիշկների կողմից նշանակվել է հետվիրահատական հետազոտություններ: Վերջին հետազոտությունը դատապարտյալն անցել է դեկտեմբերի 22-ին, իսկ այս հերթական հետազոտությունը քաղաքական որոշ ուժեր և լրատվության առանձին միջոցներ ներկայացրել են որպես վիրահատություն:

Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply