2011 թվական,մերձավորարևելյան կանխատեսումներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 23, 2010 17:47

Յուրաքանչյուր տարի առանցքային նշանակություն ունի Մերձավոր Արևելքի համար:Սակայն 2011 թվականին գլխավոր միտումները ավելի պարզ են ներկայանում, քան երբևէ: Այս կարծիքն է հայտնել  բրիտանական Telegraph թերթի մերձավորարևելյան հիմնախնդիրների մեկնաբան Ռիչարդ Սփենսերը: Հարցեր են առաջադրվում, թե`կարո°ղ է Իրանը ևս 12 ամիս խուսափել ռազմական գործողություններից, կարո°ղ են խաղաղություն հաստատել Իսրայելը և Պաղեստինը, կարո°ղ  է Արևմուտքը խուսափել Ալ Ղաիդայի հարձակումներից: Այս հարցերն առաջադրվել են նախկինում, սակայն այսօր դրանք կարևորվում  են, քան երբևէ:

1.Իրան

Արևմտյան գերտերությունները իրապես չեն  կամենում են ռմբակոծել Իրանը: Ի տարբերություն վերջիններիս` Իսլամական Հանրապետության արաբ հարևանները դա կամենում են: Դա են հաստատում Wikileaks-ի հրապարակած ճեպագրերը: Բազում տարիների ընթացքում նրանք, ում վախեցնում է խաղաղությունը, ասում են, որ մի քանի ամիս է մնացել, որ Իրանը ստեղծի միջուկային զենք: Նրանք սխալվել են անցյալում, և հնարավոր է `նորից  ճիշտ չեն: Սակայն այս անգամ Թեհրանը անում է ծայրահեղ դեպքում երկու բան `իր երազանաքների իրականացման համար, այսինքն`զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու: Առաջին`նա ստեղծում է հեռահար հրթիռներ և հարստացնում է ուրանը`մինչ վտանգավոր մակարդակը:Եվ ամենայն հավանականությամբ` պատերազմի հավանականություն 2011 թվականին չի ակնկալվում, սակայն տարեվերջին կարող է իրավիճակը այս իմաստով փոխվել:

2 .Եգիպտոս

Արագ աճող, սակայն աղքատ բնակչությունը իրազեկ է իր նսեմացուցիչ  կարգավիճակին արաբական աշխարհում: Այդ միտումը համընկել է նախագահ Հոսնի Մուբարաքի կառավարման հետ, ով կամենում է կայունություն պահպանել երկրում, սակայն ջերմ զգացումներ և վստահություն չի ներշնչում իր ժողովրդի, ինչպես նաև ամերիկացի իրեն հովանավորողների շրջանում:82 տարեկանում նա կարող է ևս մեկ ժամկետ կառավարել այս տարվա ընտրություններից հետո:Կամ էլ`, նա այս պաշտոնում կառաջադրի իր որդու` Գամալի թեկնածությունը:Ամենայն հավանականությամբ նա թույլ չի տա, ասենք, ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մուհամադ Էլ Բարադեյի իրական մրցակցությունը:

3.Սաուդյան Արաբիա

Աննկատելի է այս երկիրը նրանց համար, ում համարայն նավթի աղբյուր չէ: Աբդուլլան սկսել է սահմանափակ բարեփոխումների քաղաքականությունը: Այս երկրում արդեն կա երկսեռ համալսարան, երկու խումբ, որոնք պաշտպանում են մարդու իրավունքները և ձևականացնում են իրավահաջորդության գործընթացը: Դժբախտաբար, այս գործընթացը բավական թերի է, երբ խոսքը իշխանության իրավահաջորդի մասին է վերաբերում: 76-ամյա արքայազն Նաիֆը ևս հիվանդոտ մարդ է:

4 .Լիբանան

Այս երկրում հաճախակի են պատերազմները, երբ այս երկրում խաղաղություն է, ապա այն «փխրուն » է որակվում: Թե որքանով է փխրուն խաղաղությունն այս երկրում`  ի հայտ կգա , երբ ՄԱԿ-ի հատուկ տրիբունալը կկոչի այն մարդկանց անունները, ովքեր Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության կազմակերպիչներն են: Ձևակերպվումէ Հեզբոլլահի անունը: Այս կազմակերպությունը արդեն հայտարարել է իր վրիժառության մասին, եթե ձերբակալվեն իր անդամներին: Սա արևմտամետ կառավարության և իրանամետ ընդդիմության լուրջ  ստուգարք կլինի:

5.Իսրայելացիներ և պաղեստինցիներ

Բնակավայրերի շինարարության  պատճառով ձախողվել են խաղաղության բանակցությունները: Նսեմացված է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի դերը, իսկ Իսրայելը ցույց է տալիս, որ մտադիր չէ զիջել, ինչի° այն կարող է հանգեցնել… Այս համապատկերում Իրանը պատճառներ ունի, որ 2011 թվականին իրենից ուշադրությունը շեղի: Այս առումով նրան կարող են օգնել Լիբանանում գործող Հեզբոլլահը, և  Պաղեստինում գործող ՀԱՄԱՍ-ը., որը երկրորդ ճակատ կարող է բացել Իսրայելի դեմ:Իրավիճակը ծայրահեղ լարված է:  Թելի կծիկի բացման դեպում` իրավիճակը  կարող է աղետի հանգեցնել:

Դիտվել է 1303 անգամ:
Print Friendly

Leave a Reply