Մեծ Բրիտանիան պատրաստվում է ճանաչել Պաղեստինի անկախությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 23, 2010 16:49
Մեծ Բրիտանիայի իշխանությունները առաջին անգամ պատմության մեջ պատրաստվում են հաստատել Պաղեստինի դիվանագիտական պատվիրակության կարգավիճակը Լոնդոնում: Իսրայելում այսօրինակ քայլը կասկած է հարուցել, որ Եվրոպան պատրաստվում է միակողմանիորեն ճանաչել Պաղեստինյան պետության անկախությունը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչություններ հաստատել է պաղեստինցիներին տալ «դիվանագիտական առաքելության » կարգավիճակ: Իսրայելի արտգործնախարարության մամուլի ներկայացուցիչ Իգալ Պալմորը դատապարտել է եվրոպացիների ծրագրերը.«Այսօրինակ միջոցառումը , իհարկե, պաղեստինցիներին չի բերի բանակցային հարթակ»:
Թեպետ եվրոպացիները այս հնարավորությունը դիտում են որպես խորհրդանշական ժեստ` Իսրայելը սկսել է հզոր քարոզչական կամպանիա, որպեսզի կասեցնի իրադարձությունների այդօրինակ զարգացումը: Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան արդեն բարձրացրել են պաղեստինյան դիվանագիտական առաքելության կարգավիճակը: Իսկ Բրազիլիան, Արգենտինան, Ուրուգվայը և Պերուն ճանաչել են Պաղեստինի անկախությունը` 1967 թվականի սահմաններով:






Facebook
Tweet This
Email This Post
