Իրանը ՀԱՄԱՍ-ին «Կոռնետ» հրթիռներ է տրամադրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 23, 2010 16:32

Իսրայելական զինվորական աղբյուրները համոզված են, որ  «Կոռնետ» ժամանակակից հակատանկային հրթիռները ՀԱՄԱՍ-ը ձեռք է բերել Իրանից:
Այս ամսվա սկզբին Իսրայելի տանկերի վրա արձակվել են «Կոռնետ» հրթիռներ: Այդ մասին ծանուցել է ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ Գաբի Աշքենազին: Նա տեղեկացրել է, որ հրթիռը վնասել է տանկի միայն արտաքին շերտը և ներս չի թափանցել« Իսրայելական զինվորական աղբյուրները ակնարկել են , որ հրթիռը և հարձակման սցենարները հիշեցնում են Լիբանանյան երկրորդ պատերազմի  Հեզբոլլահի մարտավարությունը:

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply