Թուրքիան պահանջում է Իսրայելին` լուծարել Կիպրոսի հետ կնքած համաձայնագիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 23, 2010 16:21

Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում առկա դիվանագիտական ճգնաժամն էլ ավելի խորացրեց Միջերկրածովյան տարածաշրջանում Կիպրոսի և Իսրայելի տնտեսական շահերի գոտին կիսելու վերաբերյալ համաձայնագիրը: Անկարան կատաղության նոպա ունեցավ նավթի և գազի արդյունահանման սահմանագծման վերաբերյալ համաձայնագիր կնքելուց հետո: Թուրքիան չի ճանաչում հույն կիպրոսցիների կառավարությունը Նիկոսիայում և հաստատում է, որ Կիպրոսի եզակի օրինական ներկայացուցիչ համարում է Կիպրոսի խամաճիկային իրավակարգը կղզու հյուսիսում: Այսպիսով` Իսրայելի և Կիպրոսի միջև կնքված համաձայնագիրը հակասում է Թուրքիայի տարածաշրջանային շահերին: Իսրայելի դեսպանին կանչել են Թուրքիայի արտաքին քաղաքական գեչատեսչություն և անփափկանկատ կերպով հայտարարել են, որ Կիպրոսի հետ կնքված սահմանագծման վերաբերյալ պայմանագիրը պետք է լուծարվի: Պաշտոնական Իսրայելը ոչ մի կերպ չի արձագանքել այս դեմարշը: Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունում ղեկավարներից մեկը հնչեցրել է այս խոսքը,«Եթե առայսօր ինչ- որ մեկը ենթադրում էր , որ անհրաժեշտ են 2-3 ծրագիր, 2-3 ամպագոռգոռ ելույթ, որպեսզի վերականգնվի Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները, ապա այժմ պարզ է, որ դրա համար ահռելի ջանքեր են անհրաժեշտ: Այժմ մենք հաստատ համոզված ենք, որ Էրդողանը շահագրգիռ չէ հարաբերությունների վերականգնման համար»:

Դիտվել է 1867 անգամ:
Print Friendly

Leave a Reply